Ջորջիո Արմանին հրաժարվել է բնական մորթի օգտագործել

13:00 • 22.03.16

Իտալացի մոդելավորող և սեփական նորաձևության տան հիմնադիր Ջորջիո Արմանին հրաժարվել է բնական մորթի օգտագործել նոր հավաքածուի ստեղծման ժամանակ:


Այս կերպ դիզայները դեմ է արտահայտվել կենդանիների հետ դաժան վերաբերմունքին: Նրա խոսքով, նոր տեխնոլոգիաների շնորհիվ կարելի է այլընտրանք գտնել, գրում է Лента-ն:


«Ես ուրախ եմ հայտարարել այն մասին, որ Armani Group-ը մտադիր է հրաժարվել իր հավաքածուներում կենդանիների մորթին օգտագործելուց»,- հայտարարել է Արմանին:


Giorgio Armani ընկերությունը հիմնադրվել է 1975-ին իտալացի մոդելավորող Ջորջիո Արմանիի և գործարար Սերջո Գալեոտիի կողմից: Իր անունով առաջին հավաքածուն Արմանին ներկայացրել է 1974-ին: Նա Իտալիայի ամենահարուստ մարդկանցից մեկն է:
 

Ջորջիո Արմանին հրաժարվել է բնական մորթի օգտագործել