Բրյուսելում մետրոյի ևս մի կայարանում է պայթյուն տեղի ունեցել
Բրյուսելում մետրոյի ևս մի կայարանում է պայթյուն տեղի ունեցել, հայտնում է The Telegraph-ը:
Հաղորդվում է, որ երկրորդ պայթյունը տեղի է ունեցել Շուման կայարանում՝ Եվրահանձնաժողովի և ԵՄ Խորհրդի շենքերի մոտակայքում։
Associated Press-ը հաղորդում է մետրոյի կայարանում մի քանի վիրավորի մասին։ Ավելի վաղ հաղորդվել է, որ պայթյուն է տեղի ունեցել Բրյուսելի մետրոյի Մալբեկ կայարանում, որը գտնվում է «եվրոպական» թաղամասի գոտում։
Ավելի վաղ Բրյուսելի Զավենտեմի օդանավակայանում երկու պայթյուն է տեղի ունեցել։ Նյութին առնչվող բոլոր նորությունները՝ այստեղ։










