Ներկայացվել է Կաննի կինոփառատոնի պաշտոնական պաստառը (լուսանկար)

08:55 • 22.03.16

Կաննի հերթական՝ 69-րդ կինոփառատոնը կանցկացվի մայիսի 11-22-ը: Յուրաքանչյուր տարի այն ներկայացնում է պաստառ, որն ուշադրություն է գրավում ոչ պակաս, քան հենց նրա ծրագիրը։ Այս տարին բացառություն չէ, գրում է buro247.ru-ն:


Փառատոների պալատի մուտքն այս տարի կզարդարի Ժան Լյուկ Գոդարի «Contempt» ֆիլմից կադր, որն էրկրաններին է հայտնվել 1963-ին: Ֆիլմը, որում Ֆրից Լանգը կատարել է իր իսկ դերը, իսկ գլխավոր դերերում եղել են Բրիջիթ Բորդոն և Միշել Պիկոլին, նկարահանվել է Ալբերտո Մորավիայի համանուն վեպի մոտիվներով:


Փառատոնի կազմակերպիչների համաձայն՝ պաստառի համար ընտրված կադրը կարելի է հեշտությամբ նկարագրել մեկ արտահայտությամբ` «Կինոն մեր առաջ բացահայտում է մեր ցանկությունների աշխարհը»:


Կաննի փառատոնի ժյուրիի նախագահն այս տարի ավստրալացի ռեժիսոր Ջորջ Միլերն է։

69-й Каннский кинофестиваль представил официальный постер

Ներկայացվել է Կաննի կինոփառատոնի պաշտոնական պաստառը (լուսանկար)