Dior-ը նոր մինի-մուլտֆիլմ է ներկայացրել (լուսանկարներ, տեսանյութ)

12:06 • 22.03.16

Christian Dior նորաձևության տունը ներկայացրել է նոր կարճամետրաժ մուլտֆիլմ, որը նվիրված է La Rose des Ventes զարդերի հավաքածուի նոր շարքի թողարկմանը, գրում է buro247.ru-ն:

 

Ընկերության գլխավոր ոսկերիչ Վիկտուար դե Կաստելանը շարունակում է զվարճացնել մուլտֆիլմերով, որոնք նվիրված են զարդերի հավաքածուի թողարկմանը, որում գլխավոր դերում ներկայացված է նաև Քրիստիան Դիորը:

 

Հերթական կարճամետրաժ ֆիլմում գործողություններն ընթանում են շախմատի տախտակի վրա։

 

La Rose des Ventes հավաքածուն Dior-ի եվրոպական խանութներում կհայտնվի մայիսից, իսկ հունիսից այդ զարդերը հնարավոր կլինի ձեռք բերել ամբողջ աշխարհում:
 

 

Տեսանյութը կարող եք դիտել՝ այստեղ։

Dior-ը նոր մինի-մուլտֆիլմ է ներկայացրել (լուսանկարներ, տեսանյութ)