Scorpions խումբը հետաձգում է համերգները մենակատարի հիվանդության պատճառով
Գերմանական հանրահայտ Scorpions խումբը հետաձգում է համերգային շրջագայության շրջանակում մնացած 4 համերգները` մենակատար Կլաուս Մայնեի հիվանդության պատճառով, գրում է РИА Новости-ն` հղում անելով Semmel գործակալությանը:
«Մարտի 21-ի երեկոյան, մեծ ափսոսանքով, մենակատար Կլաուս Մայնեն ստիպված է եղել 30 րոպե շուտ ավարտել 9-ը համերգներից 5-րդը, որն անցկացվել է Համբուրգում: Վիրուսային վարակի պատճառով Մայնեն պայքարում է կոկորդի բորբոքվածության դեմ, ինչը համերգը շարունակելն անհնարին է դարձրել»,- ասվում է գործակալության հայտարարությունում:
Համերգների կազմակերպիչը խոստանում է, որ Համբուրգում համերգի տոսմերը կգործեն հաջորդ համերգի ժամանակ, որով խումբը կփոխարինի մարտի 21-ի ընդհատված ելույթը:
Մյուս բոլոր համերգները նույնպես կհետաձգվեն անորոշ ժամանակով, սակայն կազմակերպիչները խոստանում են, որ մինչ Զատկի տոները, որոնք Գերմանիայում կսկսվեն մարտի 25-ին, կհայտնեն ամսաթվերը:










