Օսկարակիր Ալիսիա Վիկանդերը թվիսթ է պարել Louis Vuitton-ի համար (տեսանյութ)
Շվեդ դերասանուհի Ալիսիա Վիկանդերը նկարահանվել է ֆրանսիական Louis Vuitton նորաձևության տան նոր գովազդային հոլովակում` ցուցադրելով պայուսակների նոր հավաքածուն:
Ինչպես նշում է lenta.ru-ն, այս տարի հեղինակավոր «Օսկար» մրցանակի արժանացած դերասանուհին ուշագրավ տեսահոլովակում թվիսթ է պարել` գովազդելով Louis Vuitton Twist հավաքածուի ոճային նորույթները:










