Լույսերի դաշտ. Ավստրալիայում տեղադրվել է լուսարձակող «ծաղիկներով» հանրահայտ ինստալյացիան (լուսանկարներ)
Ավստրալիայի Ուլուրու կոչվող տեղանքում տեղադրվել է Բրյուս Մունրոյի հսկայական արտ ինստալյացիան, որը զարդարել է աշխարհի տարբեր անկյուններ:
Ինչպես նշում է The Guardian-ը, դրանում ներառված է ավելի քան 50.000 արհեստական ծաղիկ, որոնք գիշերվա մթության մեջ գեղեցիկ լուսարձակում են: LED լույսերով «ծաղիկները» գործում են ցերեկային ժամերին արևից կլանած էներգիայի շնորհիվ:
Նշվում է, որ «լույսերի դաշտն» Ուլուրուում կմնա մեկ տարի: Այն այցելուների համար բաց կլինի ապրիլի 1-ից:




















