110 հազար դոլարով վաճառվել է The Beatles-ի հազվագյուտ ձայնագրությունը

15:02 • 23.03.16

Աճուրդում 77,5 հազար ֆունտ սթերլինգով (մոտ 110 հազար դոլար) վաճառվել է The Beatles խմբի հազվագյուտ ձայնագրությունը, հաղորդում է BBC-ն:

 

Ձայնասկավառակում ներկայացված են Till There Was You և Hello Little Girl երգերը: Այն ձայնագրվել է մինչ The Beatles-ի երգերի թոփ հորիզոնականներում հայտնվելը՝ 1962 թվականին: Մի քանի տասնամյակ շարունակ այն մնում էր մեկ այլ լիվերպուլյան խմբի՝ Gerry and the Pacemakers-ի անդամ Լես Մագուայերի վերնահարկում:

 

Omega Auctions աճուրդի տանը հայտարարել են, որ «հաճելիորեն զարմացած» են լոտի վերջնական արժեքի առնչությամբ։ Ավելի վաղ հաղորդվել է, որ ձայնագրությունը կարող է վաճառվել 10 հազար ֆունտ սթերլինգով։

 

Ձայնասկավառակը գնել է Մանչեսթերի մի բնակիչ։

 

 

110 հազար դոլարով վաճառվել է The Beatles-ի հազվագյուտ ձայնագրությունը