Ֆիլմերի գրախոսականի ժանրի զարգացումը Բրիտանական ֆիլմերի փառատոնի ուշադրության կենտրոնում է

14:45 • 23.03.16

Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը և Beeline–ն ամփոփեցին Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի շրջանակում հայտարարված Լավագույն գրախոսականի մրցույթը:


Արդեն ամենամյա դարձած այս մրցույթի նպատակն է նպաստել ֆիլմերի գրախոսական ժանրի զարգացմանը Հայաստանում: Յուրաքանչյուր տարի փառատոնի մասնակիցները կարող են գրել իրենց գրախոսականները ֆիլմերի վերաբերյալ և ներկայացնել մրցույթին: Աշխատանքները գնահատում է պրոֆեսիոնալ ժյուրին` հաշվի առնելով ներկայացված աշխատանքների մասնագիտական հմտությունը:


Այս տարի մրցույթին ներկայացվել էր 20-ից ավելի աշխատանք: Հանձնաժողովի գնահատմամբ գլխավոր մրցանակին են արժանացել Սեգ Կիրակոսյանը և Արտակ Վարդանյանը: Նրանք գրախոսական էին ներկայացրել «Էմի» ֆիլմի վերաբերյալ և ժյուրիի գնահատմամբ արժանացել են հավասար միավորների:


«Ոգևորիչ է տեսնել, որ փառատոնը նպաստում է ոչ միայն բրիտանական կինոարվեստի ներկայացմանը, այլև աջակցում գրախոսականի ժանրի զարգացմանը: Մեզ համար ուրախալի է, որ մրցույթին մասնակցում են ինչպես պրոֆեսիոնալ լրագրողները, այնպես էլ կինոսիրողները»,-ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:


«Անչափ ոգևորիչ է այն հանգամանքը, որ յուրաքանչյուր տարի թվով ավելի շատ մարդիկ են հետաքրքրվում և մասնակցում արդեն ավանդույթ դարձած Լավագույն գրախոսականի մրցույթին։ Շնորհավորում եմ հաղթողներին և մաղթում նորանաոր ձեռքբերումներ։  Հավատացած եմ, որ Beeline-ը նման նախաձեռնություններով, օգնում է մարդկանց կյանքը դարձնել ավելի լավը»,– նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։


Գլխավոր մրցանակից զատ երեք մասնակից` Շողեր Պետրոսյանը`«Լսիր ինձ, Մառլոն»,   Հասմիկ Լեյլոյանը` «Ծովախեցգետինը» և Սարգիս Սարուխանյանը`«Ծովախեցգետինը» ֆիլմերի գրախոսականների համար արժանացել են խրախուսական մրցանակների:


Բոլոր աշխատանքները ներկայացված են «Կինոաշխարհ» կայքում:  Մրցանակները հաղթողներին կհանձնվի Բրիտանական ֆիլմերի փառատոնի փակման արարողության ընթացքում, որը տեղի կունենա մարտի 29-ին:


Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնը կազմակերպել էր Բրիտանական խորհուրդը Երևանում Բրիտանական դեսպանատան և Beeline-ի աջակցությամբ: Փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը:


Փառատոնի ինֆորմացիոն գործընկերներն են` Հանրային հեռուստաընկերությունը, Շողակաթ, Շանթ, Կենտրոն, Երկիր Մեդիա և Հ3 հեռուստաընկերությունները, Հանրային ռադիոն, Ռադիո Վանը, Ռադիո FM 105.5-ը, Իմ Ռադիո FM 103.8-ը, Ռադիո Երևան FM 101.9-ը և AutoRadio FM 89.7-ը, Կինոաշխարհ կայքը և Սիվիլնեթը:

 

 

 

Ֆիլմերի գրախոսականի ժանրի զարգացումը Բրիտանական ֆիլմերի փառատոնի ուշադրության կենտրոնում է