Ջասթին Բիբերը հրաժարվում է հանդիպել երկրպագուների հետ՝ դեպրեսիայի մեջ չընկնելու համար

15:11 • 23.03.16

Միլիոնավոր դեռահաս աղջիկների համար կուռք հանդիսացող Ջասթին Բիբերը հայտնել է, որ այլևս երբեք իր համերգներից հետո չի հանդիպելու երկրպագուների հետ։

 

Ինչպես նշում է The New York Daily News-ը, երգիչն իր որոշումը պարզաբանել է այն հանգամանքով, որ այդ հանդիպումներից հետո ինքը հոգեպես հյուծվում ու նույնիսկ դեպրեսիայի մեջ է ընկնում:

 

«Ինձ համար շատ դժվար է հանդիպել բազմաթիվ մարդկանց հետ, ովքեր իմ մասին իրենց մտացածին պատկերացումներն ունեն, որոնք չեն համապատասխանում իրականությանը։ Չեմ կարող այդ ամենին դիմանալ: Չեմ ուզում հիասթափեցնել ձեզ, բայց այսուհետ ձեզ տալու եմ միայն համերգներս ու ալբոմներս: Ճիշտ է` ես հանդիպում եմ շատ հետաքրքիր մարդկանց,  բայց ի վերջո ես այդ ամենից շատ հոգնում եմ ու ինձ դժբախտ զգում»,-սոցկայքերից մեկում գրել է Բիբերը։

 

Ջասթին Բիբերը հրաժարվում է հանդիպել երկրպագուների հետ՝ դեպրեսիայի մեջ չընկնելու համար