Մրայա Քերին չեղարկել է Բրյուսելում կայանալիք համերգը

15:39 • 23.03.16

Ամերիկյան հայտնի երգչուհի Մրայա Քերին, անվտանգության նկատառումներից ելնելով, չեղարկել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կայանալիք համերգը:

 

Ինչպես հայտնում է nydailynews.com-ը, Քերիի անվտանգությունն ապահովող թիմն առաջարկել է երգչուհուն չեղարկել Forest National համերգասրահում այս կիրակի կայանալիք ելույթը, քանի որ շատ հնարավոր է՝ աստղը հայտնվի ահաբեկիչների հաջորդ հարձակման թիրախում:

 

Հիշեցնենք, որ նախօրեին Բրյուսելում պայթյուններ էին որոտացել։ Ճգնաժամային կենտրոնը ճշգրտել է զոհերի թիվն ու հայտարարել, որ մայրաքաղաքում պայթյունների հետևանքով զոհվել է 31 մարդ, ևս 250-ը վիրավոր են:

 

 

 

Մրայա Քերին չեղարկել է Բրյուսելում կայանալիք համերգը