Մահացել է 1950-ականների Հոլիվուդի աստղ Ռիտա Գեմը
Լոս Անջելեսի բժշկական կենտրոններից մեկում 88 տարեկանում կյանքից հեռացել է Հոլիվուդի ամենագլամուրային դերասանուհիներից մեկը` դասական ֆիլմերի աստղ Ռիտա Գեմը:
Ինչպես հայտնում է The New York Daily News-ը, նա համարվում էր անցած դարի 50-ական թվականների լավագույն դերասանուհիներից մեկը։
Նկարահանման հրապարակում Գեմի խաղընկերներն են եղել Գրեգորի Փեքը, Ջեյն Ֆոնդան ու Վիկտոր Մեթյուրը: Հոլիվուդում նրա ամենամտերիմ ընկերուհին էր գեղեցկուհի Գրեյս Քելին: Ի դեպ, Գեմը եղել է Քելիի հարսնաքույրը, երբ վերջինս ամուսնացել է Մոնակոյի դուքս Ռենյե 3-րդի հետ:
Իր կինոկարիերայի ընթացքում Գեմը նոմինացվել է «Ոսկե գլոբուսի», իսկ 1962թ. Բեռլինի կինոփառատոնում արժանացել «Արծաթե արջ» մրցանակին։













