Ներկայացվել է Բրիջիթ Ջոնսի մասին նոր ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)

10:40 • 24.03.16

Բրիջիթ Ջոնսի մասին 3-րդ ֆիլմի առաջին թրեյլերի պրեմիերան կայացել է Էլեն ԴեՋերեսի շոուի ժամանակ, գրում է buro247.ru-ն:

 

Բրիջիթի գործերը, դատելով ամենից, ավելի լավ չեն կարող լինել. հրաշալի աշխատանք, իրադարձություններով լի կյանք և 2 տղամարդ, որոնցից մեկը կարող է լինել նրա երեխայի հայրը:

 

Բացի Բրիջիթի ընտանիքից, նախկին ընկեր Մարկ Դարսիից և նոր սիրելի Ջեքից, թրեյլերում հայտնվում են բրիտանացի երգիչ Էդվարդ Շիրանը և դերասանուհի Էմմա Թոմփսոնը, ով կատարում է Բրիջիթի բժշկի դերը:

 

Սակայն «Բրիջիթ Ջոնսը խելագարվում է տղաների համար» անվանումով գրքում գործողություններն ընթանում են բավականին ուշ այն իրադարձություններից, որոնք նկարագրված են ֆիլմում: Գրքային Բրիջիթն ամուսնացել է Մարկ Դարսիի հետ անմիջապես 2-րդ ֆիլմի ավարտից հետո և դաստիարակում է նրա երեխաներին` որդուն և դստերը։
 

 

Ներկայացվել է Բրիջիթ Ջոնսի մասին նոր ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)