Քուրտ Քոբեյնի դուստրը ցանկանում է պաշտպանել 450 միլիոն դոլարի կարողությունն ամուսնուց

11:48 • 24.03.16

Երաժիշտ Քուրտ Քոբեյնի դուստրը ցանկանում է պաշտպանել 450 միլիոն դոլարի կարողությունն ամուսնուց, ումից նա այժմ բաժանվում է։ Այդ մասին հայտնում է People-ը:

 

Ֆրենսիս Բին Քոբեյնն ամուսնալուծվում է ամուսնությունից 21 ամիս անց։ Նրա ամուսինը The Eeries խմբից Իսայա Սիլվան է։

 

Փաստաթղթերի համաձայն՝ բաժանման պատճառը, ըստ Nirvana խմբի մենակատարի դստեր, «անհամատեղելի հակասություններն են»։

 

Բացի այդ, 23-ամյա Քոբեյնը փորձում է պաշտպանել իր կարողությունը: Նա խնդրում է, որ բոլոր մինչամուսնական ակտիվները, այդ թվում՝ հորից ստացած ժառանգությունը նա ստանա որպես սեփականություն, որը ենթակա չէ կիսվելու։

 

Միևնույն ժամանակ, հաղորդվում է, որ Քոբեյնը դեմ չէ նախկին ամուսնուն ալիմենտներ վճարել։

 

 

 

Քուրտ Քոբեյնի դուստրը ցանկանում է պաշտպանել 450 միլիոն դոլարի կարողությունն ամուսնուց