Աշխարհը ՌԴ վարչապետի աչքերով. Բանգկոկում բացվել է Դմիտրի Մեդվեդևի լուսանկարների ցուցահանդեսը (ֆոտոշարք)

14:26 • 24.03.16

Թաիլանդի մայրաքաղաքում բացվել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի լուսանկարների ցուցահանդեսը, հաղորդում է «Московский Комсомолец»-ը։

 

Ռուսաստանի վարչապետի մոտ 100 լուսանկարները կտեսնեն թագավորության մայրաքաղաքի առևտրի և զվարճանքի ամենահայտնի կենտրոնի՝ «Սիամ Պարագոնի» այցելուները։

 

Դրանց թվում կլինեն աշխարհի տարբեր երկրներ, այդ թվում նաև Թաիլանդ կատարած այցերի ժամանակ արված լուսանկարները։ Ցուցահանդեսը կփակվի ապրիլի 3-ին:

 

Ցուցահանդեսը նվիրված է Թաիլանդի թագավոր Պումիպոն Ադուլյադեթի գահակալության 70-ամյակին և Թաիլանդի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 120-ամյակին:

 

Վարչապետի աշխատանքները ներկայացված են ՏԱՍՍ գործակալության «Հատուկ նախագիծ» բաժնում։

 

Լուսանկարները կարող եք դիտել՝ այստեղ:

 

Աշխարհը ՌԴ վարչապետի աչքերով. Բանգկոկում բացվել է Դմիտրի Մեդվեդևի լուսանկարների ցուցահանդեսը (ֆոտոշարք)