«Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» ֆիլմը ռեկորդ է սահմանել ամերիկյան վարձույթում

21:40 • 25.03.16

«Բեթմենն ընդդեմ Սուպերմենի. Արդարության լուսաբացին» ֆիլմը ռեկորդ է սահմանել` մարտի 24-ին ամերիկյան վարձույթում 27.7 մլն դոլար վաստակելով:

 

Ինչպես գրում է Variety-ն` դա լավագույն ցուցանիշն է Սուրբ Հարության տոնին նախորդող հանգստյան շաբաթի հինգշաբթի օրվա վաճառքում: Նախորդ ձեռքբերումը գրանցել էր «Ֆորսաժ 7» ֆիլմը` 15.8 մլն դոլար ցուցանիշով:


Հինգշաբթի օրերին երբևէ գրանցված բոլոր լավագույն ցուցանիշների ռեկորդը ԱՄՆ-ում դեռևս պատկանում է «Աստղային պատերազմներ. ուժի արթնացում» ֆիլմին, որը 2015-ի դեկտեմբերի 17-ին 57 մլն դոլար է վաստակել:

 

«Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» ֆիլմը ռեկորդ է սահմանել ամերիկյան վարձույթում