The Beatles-ի առաջին ձայնագրությունը վաճառվել է մոտ 100 000 եվրոյով

01:05 • 26.03.16

Omega Auctions  աճուրդի տունը մարտի 22-ին վաճառել է The Beatles-ի այն սկավառակը, որը ի վերջո համոզել էր Ջորջ Մարտինին հովանավորել ռոք խմբին:

 

Ինչպես հայտնում է Euromag-ը` ձայնագրությունը վաճառվել է 98 000 եվրոյով: Սկավառակը, որով սկսվել էր աշխարհահռչակ «լիվերպուլյան քառյակի»  երաժշտական կարիերան, վաճառվել է Անգլիայի Ուորինգտոն քաղաքում:


Աճուրդի կազմակերպիչը նշել է, որ իրենք գոհ են վաճառքի արդյունքից: 1962-ին ձայնագրված պատմական սկավառակի նախնական արժեքը գնահատվում էր 12 700 եվրո:
 

 

The Beatles-ի առաջին ձայնագրությունը վաճառվել է մոտ 100 000 եվրոյով