Պատմական ելույթ. The Rolling Stones հանրահայտ ռոք խումբն իր առաջին համերգն է տվել Կուբայում (լուսանկարներ, տեսանյութ)
Բրիտանական The Rolling Stones հանրահայտ ռոք խումբն իր առաջին համերգն է տվել Կուբայում, հայտնում է Reuters գործակալությունը։
Համերգը կայացել է Հավանայի Sports City բեյսբոլի մարզադաշտում, որտեղ հավաքվել էին ոչ միայն կուբացիներ՝ երկրի տարբեր անկյուններից, այլև կարիբյան այլ երկրների քաղաքացիներ։
Նշվում է, որ շատ կուբացիներ սխալմամբ մարզադաշտ էին եկել ԱՄՆ խորհրդանիշերով՝ ենթադրելով, որ համերգը նվիրված է օրերս ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ կղզի այցին։
«Ժամանակն ամեն ինչ փոխում է»,-Կուբա ժամանելուց հետո ասել էր խմբի մենակատար Միք Ջագերը` ի պատասխան խմբի երաժշտության՝ նախկինում արգելված լինելու մասին հարցին:
Ֆոտոշարքը՝ The Guardian-ի













Տեսանյութը կարող եք դիտել՝ այստեղ։










