«Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» ֆիլմը ռեկորդային 36 մլն դոլար է հավաքել Imax կինոթատրոններում

23:37 • 28.03.16

«Բեթմենն ընդդեմ Սուպերմենի. Արդարության արշալույսին» ֆիլմը էկրան բարձրանալուց հետո առաջին իսկ հանգստյան օրերին 36 մլն դոլար է վաստակել  աշխարհի 945 Imax կինոթատրոններում, ինչը ռեկորդ է համարվում ոչ արձակուրդային սեզոնին թողարկված ֆիլմի համար:

Ինչպես տեղեկացնում է Imax Corp. ընկերությունը` գրանցված ռեկորդը երրորդն է Imax-ի ցուցակներում և զիջում է «Աստղային պատերազմներ. ուժի արթնացում» ($47,5 մլն) և «Յուրայի դարաշրջանի այգին» ($44,1 մլն) ֆիլմերին:

Այսօր ավելի  վաղ հաղորդվել էր, որ չնայած կինոքննադատների և հանդիսատեսի վատ արձագանքին` ֆիլմը վարձույթի առաջին 5 օրում ամբողջ աշխարհում 424 մլն դոլար է հավաքել:

 

«Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» ֆիլմը ռեկորդային 36 մլն դոլար է հավաքել Imax կինոթատրոններում