Մոնդելչին և կամերային նվագախումբը Հայաստանում կկատարեն նաև հայ կոմպոզիտորների գործեր

17:19 • 28.03.16

Իտալացի անվանի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչիի և  Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգի ընթացքում կներկայացվեն նաև հայ կոմպոզիտորների գործեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կամերային երաժշտության ազգային կենտրոնից, ապրիլի 2-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Timeless Melodies խորագրով համերգը: «Նվագախումբը և Մոնդելչին կկատարեն Թարիվերդիևի, Կոմիտասի, Հարությույանի, Մանսուրյանի, Բաբաջանյանի և այլ կոմպոզիտորների գործերը:  Համերգը կղեկավարի ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը»,-տեղեկացրին կենտրոնից:

Իտալացի սաքսաֆոնահար Մոնդելչին ելույթներ է ունեցել Գերմանիայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Իսպանիայում կայացած սաքսաֆոնահարների համաշխարհային փառատոններում՝ ներկայացնելով Իտալիան: Իբրև մենակատար ելույթներ է ունեցել նաև Իտալիայի բոլոր խոշորագույն նվագախմբերի հետ, այդ թվում` Սեյջի Օզավայի ղեկ ավարությամբ Միլանի դելա Սկալայի ֆիլհարմոնիկ նվագախմբի և BBC ֆիլհարմոնիկի հետ: Նա հաճախակի հանդես է եկել Ռուսաստանում և սերտորեն համագործակցում է Մոսկվայի կամերային նվագախմբի հետ: Նա համերգների ժամանակ հանդես է գալիս  որպես սաքսաֆոնահար և դիրիժոր: Մոնդելչին Հայաստան կատարած իր այցերի ընթացքում նաև  հարցազրույց է տվել  «Արմենպրես»-ին:
 

Մոնդելչին և կամերային նվագախումբը Հայաստանում կկատարեն նաև հայ կոմպոզիտորների գործեր