Սթիվեն Սփիլբերգը նոր ֆիլմ կներկայացնի Կաննի կինոփառատոնում
Ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի նոր և, կարծես, լայնածավալ ֆիլմը կմասնակցի Կաննի կինոփառատոնի ծրագրին։
Ութ տարի առաջ Սթիվեն Սփիլբերգը Կաննի կինոփառատնում ներկայացրել է Ինդիանա Ջոնսի մասին իր ֆիլմը, և այսօր ռեժիսորը որոշել է կրկնել այդ փորձը` Կանն վերադառնալով իր նոր «Մեծ և բարի հսկան» ֆիլմով, գրում է buro247.ru-ն:
Սյուժեն հիմնված է Ռոալդ Դալի համանուն գրքի վրա, վերջինս հայտնի է «Չարլին և շոկոլադե ֆաբրիկան» հեքիաթով: Ըստ սյուժեի` 10-ամյա Սոֆիին առևանգում է բարի Հսկան, և նա հայտնվում է Հսկաների երկրում:
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան նշանակված է այս տարվա հուլիսի 1-ին։










