Էլթոն Ջոնը հերքել է իրեն ուղղված մեղադրանքները՝ սեռական ոտնձգություն կատարելու մեջ

20:42 • 29.03.16

Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը հերքել է սեռական ոտնձգությունների մասին հայցով իրեն ներկայացված մեղադրանքները:

 

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, սըր Էլթոնին պատկանող Rocket Music Entertainment Group ամերիկյան ձայնագրման ստուդիայի իրավաբանը մեղադրանքներն անհիմն է անվանել: Երգչի ներկայացուցչի խոսքով`  պահակախմբի նախկին աշխատակիցը ցանկանում է գումար ստանալ, որը չի վաստակել, իսկ ներկայացված մեղադրանքները  կեղծ և հակասում են բազմաթիվ հայտարարություններին, որոնք արել է նախկինում:


Ջեֆրի Վենինգերը  դատական հայց է ներկայացրել երգչի դեմ իր նկատմամբ սեռական ոտնձգության բազմակի փորձեր կատարելու մասին: Թիկնապահը երգչի մոտ աշխատել է 2002-2014 թթ.: Հայտնի չէ, թե ինչ պատճառով է վերջինս ազատվել աշխատանքից:



 

Էլթոն Ջոնը հերքել է իրեն ուղղված մեղադրանքները՝ սեռական ոտնձգություն կատարելու մեջ