Դևիդ Բոուիի հիշատակին նվիրված համերգը կհեռարձակվի ամբողջ աշխարհում
Հայտնի երգիչ Դևիդ Բոուիի երկրպագուները կկարողանան տեսնել Նյու Յորքում նրա հիշատակին նվիրված համերգն առցանց հեռարձակմամբ՝ աշխարհի ցանկացած անկյունից: Այս մասին հայտնել են միջոցառման կազմակերպիչները, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նրանց խոսքով` ապրիլի 1-ին կայանալիք համերգը տեսնելու հնարավորությունը ստանալու համար երկրպագուները պետք է միջոցներ փոխանցեն բարեգործական կազմակերպություններից մեկին:
Նշվում է, որ նվիրատվության նվազագույն գումարը պետք է լինի 20 դոլար, իսկ բոլոր միջոցները կտրամադրվեն երիտասարդ երաժիշտներին և նկարիչներին, ինչպես նաև երեխաների համար կրթական ծրագրերին:
Ընդհանուր առմամբ, Նյու Յորքում պետք է ելույթ ունենան 18 հայտնի երգիչներ և երաժշտական խմբեր, որոնք կկատարեն Բոուիի առավել հայտնի երգերը:
Երաժիշտը մահացել է Նյու Յորքում, հունվարի 10-ին, երիկամի քաղցկեղից:










