Բեթհովենն առաջին անգամ առաջ է անցել Մոցարտից հայտնիության ցուցանիշով
Գերմանացի աշխարհահռչակ կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենն առաջին անգամ առաջ է անցել Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտից` Classic FM-ի ամենամյա Hall of Fame հարցման արդյունքում ճանաչվելով ամենահայտնի դասական կոմպոզիտորը:
Ինչպես նշում է The Guardian-ը, տվյալ սոցհարցումը դասական երաժշտության բնագավառում խոշորագույնն է աշխարհում:
Հետաքրքրական է, որ 1996թ. ի վեր անցկացվող սոցհարցման արդյունքում ամեն տարի բացարձակ առաջատար է ճանաչվել Մոցարտը. բացառություն է միայն այս տարին։
Աղբյուրը մանրամասնում է, որ այս տարի սոցհարցման մասնակիցների թիվը գերազանցել է 170.000-ը։










