Էլթոն Ջոնի նախկին թիկնապահը մեղադրում է երգչին սեռական ոտնձգությունների համար
Բրիտանացի հանրահայտ երաժիշտ Էլթոն Ջոնի նախկին թիկնապահ Ջեֆրի Ուենինգերը մեղադրել է իր գործատուին սեռական ոտնձգությունների համար, հաղորդում է TMZ պարբերականը։
Դատական հայցում պատմվում է ոտնձգությունների մի քանի դեպքի մասին, որոնք տեղի են ունեցել 2014 թվականին:
Հայտարարության համաձայն՝ 69-ամյա երաժշտի կողմից ոտնձգություններն ուղեկցվել են հաճոյախոսություններով և սեռական օրգանը ցույց տալու պահանջներով։
Ուենինգերը պնդում է, որ ֆիզիկապես դիմադրել է և զգուշացրել է գործատուին նման գործողությունների անթույլատրելիության մասին, բայց աստղի վրա դա չի ազդել։










