Մաքսիմ Գալկինը պատմել է, թե ինչու է դիմել բժիշկների օգնությանը
Ռուս հաղորդավար և շոումեն Մաքսիմ Գալկինը պատմել է իր ինքնազգացողության մասին։ Գալկինի խոսքով՝ նա իրեն արդեն լավ է զգում, իսկ ստիպված է եղել դիմել բժիշկների օգնությանը՝ մեջքի հետ կապված խնդիրների պատճառով, հաղորդում է gazeta.ru-ն։
«Ինձ մոտ ուղղակի մեջքի հետ կապված խնդիրներ կային, փոքր-ինչ գերլարվել եմ մարզասրահում: Որոշեցի ամեն դեպքում հետազոտվել»,- հայտարարել է Գալկինը։
Հաղորդավարը նշել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է, և շնորհակալություն է հայտնել անհանգստության համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մաքսիմ Գալկինը շտապ հոսպիտալացվել է։










