Պալմիրայի հայտնի հուշարձաններն ավերվել են. Սիրիայի թանգարանների տնօրինության ղեկավար
Պալմիրայի հայտնի հուշարձանները՝ այդ թվում երկու հայտնի տաճարները, լրջորեն վնասվել են, սակայն հնագույն օբյեկտների հիմնական մասում վնասը համեմատաբար փոքր է։
Այդ մասին ճապոնական Yomiuri և Asahi թերթերին տված հարցազրույցում հայտնել է Սիրիայի
հնությունների ու թանգարանների գլխավոր տնօրինության ղեկավար Մամուն Աբդուլքարիմը։
Նրա խոսքով՝ հաստատվել է Պալմիրայի խորհրդանիշներից Բելի տաճարի (I դար) և Բաալշամինի տաճարի (II դար) և այլ կառույցների ամբողջական քանդումը։
Միևնույն ժամանակ՝ կանգուն է մնացել թատրոնը, որը կառուցվել է հռոմեական տիրապետության տարիներին, ինչպես նաև բազմաթիվ կիսանդրիներ, որոնց վերաբերյալ գիտնականները մտավախություն ունեին, որ ԻՊ-ի զինյալները դրանք կվաճառեն հնությունների «սև շուկայում»։
«ԱռյուծԱլ-լաթ»-ի արձանը ևս աննշան է վնասվել, այն կվերականգնվի»,-ասել է պաշտոնյան։
Նա հաղորդել է, որ Սիրիայի մշակույթի նախարարությունն առաջիկայում քաղաք կուղարկի փորձագետների խմբի, որպեսզի մանրամասնորեն գնահատի հնագույն հուշարձանների իրավիճակը։ Պալմիրան հին Մետաքսի ճանապարհի հիմանական կետերից մեկն էր։ Դրա ծաղկումը տեղի է ունեցել 1-3-րդ դարերում։
2015 թվականի մայիսից մինչ օրերս այն գտնվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ և օրեր առաջ ազատագրվել է Սիրիայի կառավարական բանակի կողմից։










