ԱՄՆ Գերագույն դատարանը վճռել է, որ Վան Գոգի կտավը պետք է մնա Եյլի համալսարանում

11:03 • 29.03.16

ԱՄՆ գերագույն դատարանը վճռել է, որ Վան գոգի կտավը, որը հափշտակվել է Ռուսաստանում 1917 թվականին հեղափոխության ժամանակ, պետք է մնա ներկայիս սեփականատիրոջ՝ Եյլի համալսարանի մոտ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:


2008 թվականի վերջում Վան Գոգի «Գիշերային սրճարան» նկարի իրավունքների մասին է հայտարարել Պյեր Կոնովալոֆը՝ հեղափոխությունից առաջ նկարի սեփականատեր ռուս հավաքորդ Իվան Մորոզովի ժառանգորդը:


Վան Գոգի աշխատանքը ազգայնացվել է բոլշևիկների կողմից և վաճառվել Բեռլինում 1933 թվականին: Հետագայում այն ձեռք է բերել ամերիկացի հավաքորդ Սթիվեն Քլարկը, որի մահվանից հետո 1961 թվականին նկարը փոխանցվել է Եյլի համալսարանին:


Ֆրանսիական Արլ քաղաքում 1888 թվականին ստեղծված կտավն այժմ գնահատվում է 200 միլիոն դոլար:


Ավելի վաղ Պյեր Կոնովալոֆը փորձել է դատարանի միջոցով ձեռք բերել Մետրոպոլիտեն թանգարանում Պոլ Սեզանի նկարներից մեկի իրավունքները, սակայն մերժվել էր։

ԱՄՆ Գերագույն դատարանը վճռել է, որ Վան Գոգի կտավը պետք է մնա Եյլի համալսարանում