Կաննի կինոփառատոնը կբացվի Վուդի Ալենի նոր ֆիլմով
Կաննի 69-րդ կինոփառատոնը կբացվի ռեժիսոր Վուդի Ալենի նոր ֆիլմով, հաղորդում է The Hollywood Reporter-ը:
Café Society ֆիլմը կցուցադրվի մայիսի 11-ին՝ արտամրցութային ծրագրի շրջանակում։
Ֆիլմում նկարահանվել է Քրիստեն Սթյուարտը, Ջեսի Այզենբերգը, Բլեյք Լայվլին, Փարկեր Պոուզին, Սթիվ Քարելը:
Ֆիլմի գործողությունները զարգանում են 1930-ական թվականներին: Սյուժեի համաձայն՝ Այզենբերգի հերոսը ժամանում է Հոլիվուդ՝ հույս ունենալով աշխատանք գտնել կինոոլորտում։
Café Society-ն կդառնա Կաննի կինոփառատոնում ցուցադրված Ալենի 14-րդ ֆիլմը։










