Դիջեյ Avicii-ն պատրաստվում է ավարտել կարիերան

16:09 • 30.03.16

Հանրահայտ շվեդ դիջեյ Аvicii-ն, ով համարվում է ոլորտի ամենատաղանդավոր վարպետներից մեկը, հայտնել է, որ պատրաստվում է ավարտել կարիերան ու թոշակի անցնել:

 

Ինչպես նշում է mirror.co.uk-ը, 26-ամյա դիջեյը մանրամասնել է, որ 2016թ. լինելու է իր կարիերայի վերջին տարին, երբ ինքը հանդես կգա շոուներով:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ իր կարիերայի ընթացքում ավելի քան 80 մլն դոլար վաստակած դիջեյը խոստովանել է, որ այս կյանքում իրեն երաժշտությունից զատ հետաքրքրող շատ այլ բաներ կան, որոնցով ինքը մտադիր է զբաղվել մոտ ապագայում:


Avicii

 

Դիջեյ Avicii-ն պատրաստվում է ավարտել կարիերան