Կրասնոյարսկի բնակիչները կոչ են արել Լեոնարդո Դի Կապրիոյին ու այլ հայտնի անձանց փրկել քաղաքը բնապահպանական աղետից

11:24 • 30.03.16

ՌԴ Կրասնոյարսկ քաղաքի բնակիչները Change.org կայքում խնդրագրով դիմել են Մոնակոյի իշխան Ալբեր 2-րդին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին, օսկարակիր դերասան Լեոնարդո Դի Կապրիոյին և մի շարք այլ միջազգային գործիչների` խնդրելով փրկել քաղաքը բնապահպանական աղետից, գրում է Газета-ն:


Նրանց խոսքով՝ Կրասնոյարսկում բնապահպանական իրավիճակը երկար տարիներ անհանգստության առիթ է բնակիչների համար:


«Վերջին մի քանի տարիների ընթացքում Կրասնոյարսկը կանոնավոր հայտնվում է Ռուսաստանի հակավարկանիշային ցուցակի առաջին հորիզոնականներում` ամենակեղտոտ օդի պատճառով»,- ասվում է հայտարարությունում:


Նշվում է, որ նման իրավիճակն անդրադառնում է քաղաքի բնակիչների առողջության վրա. վնասակար նյութերի քանակի գերազանցումը հանգեցնում է արյան և երիկամների հիվանդություններին, երեխաների մահացության թվի աճին և ուռուցքային հիվանդություների առաջացմանը։
 

Կրասնոյարսկի բնակիչները կոչ են արել Լեոնարդո Դի Կապրիոյին ու այլ հայտնի անձանց փրկել քաղաքը բնապահպանական աղետից