Ջեյ Լոն SMS հաղորդագրություն է «գրել» Դի Կապրիոյին ու պատասխանը ցույց տվել հեռուստատեսությամբ (լուսանկարներ, տեսանյութ)

13:37 • 30.03.16

Հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը Carpool Karaoke ավտոմոբիլային շոուին հյուրընկալվելու ժամանակ թույլ է տվել, որ հաղորդավար Ջեյմս Կորդենն իր հեռախոսից տեքստային հաղորդագրություն ուղարկի դերասան Լեոնարդո Դի Կապրիոյին:

 

Ինչպես նշում է The Mirror-ը, հաղորդման շրջանակում Լոպեսն ու Կորդենը երգել են, պարել, զրուցել, իսկ հետո հաղորդավարը վերցրել է աստղի հեռախոսն ու սկսել ուսամնասիրել կոնտակտների ցանկը: Բոլոր հայտնի անուններից Կորդենն ընտրել է օսկարակիր Դի Կապրիոյին:
Այնուհետ նա Լոպեսի անունից հաղորդագրություն է գրել Դի Կապրիոյին` առաջարկելով մի լավ լիցքաթափվել ու հետաքրքրվել է, թե ինչ ծրագրեր ունի դերասանը` կապված երեկոյի հետ:

 

Որոշ ժամանակ անց Լոպեսի սմարթֆոնին ստացվել է Դի Կապրիոյի պատասխանը, որում նա առաջարկում է երգչուհուն երեկոյան ակումբ գնալ։

 

 

James text Leo

JLo is NOT happy about the text

Leo's amazing reply

 

Ջեյ Լոն SMS հաղորդագրություն է «գրել» Դի Կապրիոյին ու պատասխանը ցույց տվել հեռուստատեսությամբ (լուսանկարներ, տեսանյութ)