Ազատամարտիկ Դավիթ Սարապյանի 50-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ է անցկացվել՝ հարազատ դպրոցում (լուսանկարներ)

20:24 • 30.03.16

Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում այսօր կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված Արցախյան ազատամարտի մասնակից, ազատագրական շարժման գործիչ, գրող Դավիթ Սարապյանի ծննդյան 50 ամյակին: Հուշ-ցերեկույթի անցկացման վայրը պատահական չէր ընտրված. հենց այս դպրոցում է սովորել ազատության մարտիկ Դավիթ Սարապյանը:


Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։


Միջոցառմանը ներկա են եղել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը, բարձրաստիճան  սպաներ, ազատամարտիկներ և այլ հյուրեր:


Դպրոցի աշակերտները ներկայացրել են Դավիթ Սարապյանի անցած մարտական ուղին, երգեր ու բանաստեղծություններ ձոնել նրա հիշատակին: Իսկ ազատամարտիկի ծառայակից ընկերները հիշել են հետաքրքիր դրվագներ Դավիթ Սարապյանի մասնակցությամբ մարտի դաշտից:


 

Ազատամարտիկ Դավիթ Սարապյանի 50-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ է անցկացվել՝ հարազատ դպրոցում (լուսանկարներ)