Օսկարակիր դերասանուհին մարիխուանա պարունակող դեղամիջոցներ է արտադրում

11:20 • 31.03.16

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Վուփի Գոլդբերգը հայտարարել է, որ սկսել է մարիխուանա պարունակող դեղամիջոցների արտադրությունը` նախատեսված դաշտանային ցիկլի ժամանակ կանանց ցավերը մեղմելուն:

 

Ինչպես նշում է The New York Daily News-ը, օսկարակիր դերասանուհին հիմնել է Whoopi & Maya ընկերությունը, որն էլ արտադրում է կանանց մինստրուալ ցավերը մեղմող դեղամիջոցները:

 

Հայտնի է, որ Գոլդբերգի արտադրանքը վաճառքի է հանվելու ապրիլին։ Առայժմ այն հասանելի կլինի միայն Կալիֆոռնիա նահանգի բնակիչների համար:


 

Օսկարակիր դերասանուհին մարիխուանա պարունակող դեղամիջոցներ է արտադրում