Հոլիվուդը Քարդաշյաններին 100 մլն դոլար է առաջարկել իրենց իրապատում շոուն ֆիլմի վերածելու համար
Մի շարք ազդեցիկ հոլիվուդյան պրոդյուսերներ դիմել են Քարդաշյան ընտանիքին` առաջարկելով իրենց համաշխարհային ճանաչում բերած Keeping Up With The Kardashians իրապատում շոուի հիման վրա ֆիլմ նկարահանել:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, դրա դիմաց հոլիվուդյան «բոսերը» Քարդաշյաններին առաջարկել են 100 մլն դոլար:
Ըստ նախնական մտահղացման` ֆիլմում նկարահանվելու են Քիմ, Քլոյե, Քորթնի Քարդաշյանները, Քենդալ, Քայլի և Քրիս Ջեներները:
Պարբերականը մանրամասնում է, որ իրապատում շոուի հիման վրա նկարահանվելիք ֆիլմը բոլոր շանսերն ունի մեծ հաջողության հասնելու համար: Ըստ քաջատեղյակ աղբյուրների՝ Քարդաշյանները հետաքրքրված են այս առաջարկով:















