Ադելը մոռացել է իր երգի բառերը համերգի ժամանակ (տեսանյութ)
Բրիտանացի երգչուհի Ադելը Պորտուգալիայում անցկացվող համերգի ժամանակ մոռացել է իր երգի բառերը:
Ինչպես գրում է Buzz Feed-ը, միջադեպը տեղի է ունեցել, երբ երգչուհին կատարելիս է եղել Million Years Ago լիրիկական ստեղծագործությունը: Սակայն երգչուհին իրեն չի կորցրել: Նա հանգիստ կանգնեցրել է երաժիշտներին, կատակել է և շարունակել իր ելույթը:
«Սխալ բառեր… ես խառնեցի բառերը, սկսեցի երգել նախաբանը կրկներգի փոխարեն», - ժպտալով իր երկրպագուներին է դիմել Ադելը:
Տեսանյութն՝ այստեղ:










