Ավստրալացի նախարարը հերքել է, թե կապ ունի Ամբեր Հերդի և Ջոնի Դեփի ամուսնալուծության հետ

15:28 • 26.05.16

Ավստրալիայի գյուղատնտեսության նախարար և փոխվարչապետ Բարնաբի Ջոյսը հայտարարել է, որ կապ չունի հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփի և նրա կնոջ՝ դերասանուհի Էմբեր Հերդի ամուսնալուծության հետ։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էմբեր Հերդն ապահարզանի մասին դիմում է ներկայացրել: Իր ներգրավվածությունն այս հարցին նա հերքել է մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է The Sydney Morning Herald-ը:

 

«Միակ բանը, որից ես երբեք հաճույք չեմ ստացել ու ստանա, բաժանությունն է: Կարևոր չէ, թե ինչ թշնամական տրամադրություններ կարելի էր նկատել իմ և պարոն Դեփի միջև»,- ասել է Ջոյսը լրագրողների հետ շփման ժամանակ:

 

Հերդը, ով ամուսնացած է Դեփի հետ նախորդ տարվա փետրվարից, դիմումը ներկայացրել է մայիսի 26-ին` Դեփի մոր մահից 3 օր անց՝ «անընդունելի տարաձայնությունների» պատճառով:

 

Երեկ հաղորդվել էր նաև, որ Ավստրալիայի փոխվարչապետ Բարնաբի Ջոյսն իրեն տիկնիկավար է անվանել ամերիկացի դերասան Ջոնի Դեփի գլխում՝ իրեն համեմատելով «Գառների լռությունը» ֆիլմի գլխավոր հերոս Հանիբալ Լեկթերի հետ։ Պաշտոնյան դա արել է ի պատասխան դերասանի նկատառմանը, որ Ջոյսը նման է ինբրիդինգի արդյունքում աճեցված լոլիկի:

 

Ջոյսը և Դեփը լարված հարաբերությունների մեջ են նախորդ տարվանից, երբ փոխվարչապետը կոչ էր արել քնեցնել դերասանի յորքշիրյան տերիերներին: Սկանդալը տեղի է ունեցել անցած տարվա մայիսին, երբ Դեփի կինը՝ Էմբեր Հերդը, Ավստրալիա է տարել իրենց պատկանող երկու շներին՝ Պիստոլին և Բուին:

 

 

Նախարարը՝

 

 

Ավստրալացի նախարարը հերքել է, թե կապ ունի Ամբեր Հերդի և Ջոնի Դեփի ամուսնալուծության հետ