Ամերիկացիները թանգարանի հատակին դրված ակնոցը շփոթել են ժամանակակից արվեստի նմուշի հետ (լուսանկարներ)
Ժամանակակից արվեստը մարդկանց կողմից ընդունվում է ոչ միանշանակ ու շատերի մոտ առաջացնում է իրարամերժ կարծիքներ: Այն, ինչը ոմանց համար սովորական, շարքային իր է, մյուսների մոտ առաջացնում է անկեղծ հիացմունք` համարվելով ժամանակակից արվեստի նմուշ:
Ամերիկյան Սան Ֆրանցիսկո քաղաքում բնակվող մի խումբ հնարամիտ երիտասարդներ որոշել են խաղարկել տեղի Ժամանակակից արվեստի թանգարանի այցելուներին` ցուցասրահի հատակին դնելով սովորական մի ակնոց:
Ինչպես նշում է boredpanda.com կայքը, արդյունքում ներս մտնող «արվեստասերները» կարծել են, թե դա ժամանակակից արվեստի նմուշ է և սկսել են հետաքրքրված ուսումնասիրել նմուշը` տարբեր դիտանկյուններից:
Տեսնելով մարդկանց անկեղծ հետաքրքրությունը` պրանկերները շտապել են լուսանկարել նրանց ու զավեշտալի կադրերը տարածել համացանցում, որտեղ դրանք դիտել է 40.000-ից ավելի մարդ:
















