Տեսողական խաբկանքի արդյունքում հանրահայտ Լուվրն «անհետացել» է (լուսանկարներ)
Ֆրանսիացի նկարիչ JR-ն իրականացրել է ինքնատիպ արտ- նախագիծ, որի շրջանակում առաջացած տեսողական խաբկանքի արդյունքում փարիզյան հանրահայտ Լուվրի թանգարանն «անհետացել» է:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, իրականում նկարիչը թանգարանի բրգաձև մակերևույթը ծածկել է այնպիսի սև ու սպիտակ նկարով, որը կրկնօրինակում է Լուվրի հետևում գտնվող շինության` պալատի մի մասը: Նկարի վրա պատկերված է պալատի կենտրոնական հատվածը, որը սովորաբար չի երևում, քանի որ մնում է Լուվրի հետևում:
Արդյունքում՝ Լուվրին որոշակի անկյունից նայելու դեպքում տպավորություն է ստեղծվում, թե թանգարանի շենքն այլևս չկա ու փոխարենը՝ ամբողջությամբ երևում է պալատը:
«Այնքան հետաքրքիր է հետևել բազմաթիվ մարդկանց, ովքեր անընդհատ պտտվում են Լուվրի շուրջ` փորձելով գտնել տեսողական խաբկանքը տեսնելու համար լավագույն դիրքը»,-ասել է նախագծի հեղինակը:













