Պուտինը հրաժարվել է Էլթոն Ջոնի հետ հանդիպումից
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը չի հանդիպի հայտնի բրիտանացի երգիչ-երգահան Էլթոն Ջոնի հետ, ով պատրաստվում է մայիսի 30-ին համերգ տալ Մոսկվայում:
Ինչպես նշում է meduza.io-ն, այս մասին հայտնել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Ցավոք, այս անգամ հանդիպում չի լինի, ինչը պայմանավորված է աշխատանքային գրաֆիկների անհամատեղելիությամբ: Բայց սա չի նշանակում, որ նման հանդիպում չի կարող կայանալ հաջորդ անգամ»,-ասել է Պեսկովը:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2015թ. սեպտեմբերին Պուտինը զանգահարել էր աշխարհահռչակ երաժշտին` առաջարկելով հանդիպել և զրուցել ցանկացած թեմայի շուրջ: ՌԴ նախագահն այդպես էր վարվել, երբ Էլթոն Ջոնին խաղարկել էին պրանկերները` զանգահարելով աստղին ու ներկայանալով որպես Վլադիմիր Պուտին:










