Երևանը կհյուրընկալի Գյումրիի սիմֆոնիկ նվագախմբին

10:19 • 27.05.16

Առնո Բաբաջանյան համերգասրահում ս. թ. մայիսի 27-ին, ժամը 18:00-ին տեղի կունենա Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Երվանդ Վարոսյան) համերգը:
 

Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարության լրատվական ծառայությունից։
 

Երեկոյի ընթացքում կհնչեն Ջ. Ռոսսինիի «Իտալուհին Ալժիրում» օպերայի նախերգանքը, Ֆ. Շուբերտի Սիմֆոնիա N 5 B-Dur, D.485, Մ. Մուսորգսկու «Գիշերը Լերկ լեռան վրա», Ա. Հարությունյանի «Կոնցերտ շեփորի և նվագախմբի համար» ստեղծագործությունները, մենակատարներ՝  Ազատ Հարությունյան, Կարապետ Շաբոյան:

 

Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբը պարբերաբար համերգներով հանդես է գալիս Հայաստանի մարզերում, Արցախում, Ջավախքում: 1993 թվականին նվագախմբին շնորհվել է պետական կարգավիճակ։

Երևանը կհյուրընկալի Գյումրիի սիմֆոնիկ նվագախմբին