Նյու Յորքում Բոտիչելիի 2 կտավները վաճառվել են 1.5 մլն դոլարով
Իտալացի գեղանկարիչ Սանդրո Բոտիչելիի գլուխգործոցը`«Հրեշտակի գլուխը», Նյու Յորքում կայացած Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 1.09 մլն դոլարով:
Փորձագետների կարծիքով՝ այդ կտավը «Մադոննան նորածնի հետ» նկարի էսքիզն է, որը ստեղծվել է Բոտիչելիի արվեստանոցում և պահվում է Լոնդոնի Ազգային պատկերասրահում:
Հեղինակի ևս մեկ կտավ` «Քրիստոսի մկրտությունը», գնվել է 466.000 դոլարով: Այն վերջին կես դարի ընթացքում պահվում էր մասնավոր հավաքածուում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
610.000 դոլարով վաճառվել է ֆրանսիացի նկարիչ Ժան Բատիստ Ուդրիի աշխատանքը, 490.000 դոլարով վաճառվել է Վալանտեն դե Բուլոնի նկարը:
Ամենահետաքրքիր նմուշներից է եղել «Մադոննան նորածնի հետ» կտավը, որը ստեղծվել է Սիենայի դպրոցի վարպետների կողմից մոտավորապես 1380-ին:
Աճուրդի տանը նշում են, որ հին վարպետների աշխատանքների վաճառքներից ընդհանուր գումարը կազմել է 4.8 մլն դոլար:










