Լոնդոնի ամենահին լուսանկարը հանրային ցուցադրության է ներկայացվել

00:35 • 28.05.16

Բրիտանիայի մայրաքաղաքի բոլոր հայտնի լուսանկարներից ամենահինը հանրային ցուցադրության է ներկայացվել Սոմերսեթ-Հաուս մշակութային կենտրոնում:

 

Ինչպես նշում է Euromag-ը` ցուցահանդեսի այցելուները կկարողանան ձեռք բերել հազվագյուտ լուսանկարը` 32 500 եվրոյով: Ինչպես ենթադրում են մասնագետները` լուսանկարը թվագրվում է 1840-ականների վերջին: Խոսքը դագերոտիպի մասին է, լուսանկար, որն պատկերվում էր միակ օրինակով` արծաթի շերտով ծածկված պղնձե թիթեղների վրա:


Արդեն իսկ պատրաստի պատկերներով թիթեղները տեղադրվում էին հերմետիկ փակված ապակիով շրջանակների մեջ:


Այս մեթոդը 1830-ականների վերջին հնարել է ֆրանսիացի Լուի Դագերը, ում անունով էլ այն անվանվել է:

 

 

Լոնդոնի ամենահին լուսանկարը հանրային ցուցադրության է ներկայացվել