Քոլին Ֆըրթը կնկարահանվի ռուսական «Կուրսկ» սուզանավի մասին պատմող ֆիլմում
Դերասան Քոլին Ֆըրթը կմասնակցի դանիացի ռեժիսոր Թոմաս Վինտենբերգի նախագծին, որը պատմում է 2000 թվականի օգոստոսին «Կուրսկ» ատոմային սուզանավի կործանման մասին, գրում է buro247.ru-ն:
Ֆիլմի հիմքում Ռոբերտ Մուրի «Մահվան ժամանակը. «Կուրսկ» սուզանավի չպատմված պատմությունը» գիրքն է, որը հարմարացվել է սցենարի համար Ռոբերտ Ռոդաթի կողմից:
Ֆիլմի պրոդյուսերական աշխատանքներով կզբաղվի Լյուկ Բեսոնի France’s EuropaCorp ստուդիան, որը սովորաբար աշխատում է ժամանցային բնույթի ֆիլմերի վրա:
Ֆիլմը կպատմի սուզանավի անձնակազմի 111 անդամների ապրելու պայքարի մասին, երբ նավում պայթյուն է տեղի ունենում:










