Էլթոն Ջոնը համերգ է տվել Պետերբուրգում ՝ անտեսելով ռումբի մասին հաղորդագրությունը

17:51 • 29.05.16

Աշխարհահռչակ երաժիշտ Էլթոն Ջոնի՝ Սանկտ Պետերբուրգի «Լեդովի դվորեց» համերգասրահում կայանալիք համերգից առաջ ռումբի առկայության մասին անանուն հաղորդագրություն է ստացվել:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, այնուհանդերձ՝ Էլթոն Ջոնը որոշել է համերգը չչեղարկել ու չհիասթափեցնել իր երկրպագուներին: 

Աղբյուրը հավելում է, որ համերգասրահի խուզարկության արդյունքում ոչ մի ռումբ կամ պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել էր Էլթոն Ջոնի հետ նախապես պլանավորած հանդիպումը՝ պատճառաբանելով, որ գերծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկը թույլ չի տա անցկացնել հանդիպումը: