Բնապահպանական լուսանկարչության համաշխարհային մրցույթի լավագույն կադրերը` Daily Mail-ի ֆոտոշարքում
Daily Mail-ը ներկայացրել է «Բնապահպանական լուսանկարչություն» մրցույթի լավագույն կադրերը ողջ աշխարհից. փոշոտ ու կեղտոտ պատուհաններից, ավազի հետ աշխատող բանվորներից Թաջ Մահալի աղբով լի ետնաբակից մինչև, հրդեհված անտառներում աշխատող ինդոնեզացի զինվորականներ և ջրհեղեղից տուժած գյուղաքաղաքներ:
Մրցույթին մասնակցելու համար ընդհանուր ուղարկված 10 000 հայտերից 60 լուսանկար է ընտրվել` աշխարհի 70 երկրներից: Լուսանկարների դիտարկման արդյունքում ընտրվելու է «տարվա լավագույն բնապահպանական լուսանկարիչը»:
Հեղինակավոր մրցույթի լուսանկարները հունիսի 29-իս սկսած կցուցադրվեն Լոնդոնի Թագավորական երկրաբանական միությունում:



















