«Գահերի խաղից» հայտնի Էմիլիա Կլարկը ցանկանում է հանդես գալ 007 գործակալի դերում
Հանրահայտ «Գահերի խաղ» (Game of Thrones) հեռուստասերիալի գլխավոր դերակատարներից մեկը` Էմիլիա Կլարկը, հայտնել է, որ իրեն միանշանակ տեսնում է 007 գաղտնի գործակալի դերում, գրում է The Guardian-ը։
«Ես շատ չիրագործված երազանքներ ունեմ, և կուզեի խաղալ Ջեյն Բոնդի դերը»,- ասել է Կլարկը` հավելելով, որ իր խաղընկերոջ դերում է տեսնում օսկարակիր դերասան Լեոնարդո Դի Կապրիոյին:
Աղբյուրը հավելում է, որ սուպերգործակալի դերին են հավակնում Թոմ Հիդլսթոնը, Էյդան Թըրները, Իդրիս Էլբան, Դեմիեն Լյուիսն ու Ջեյմի Բելը: Ավելի վաղ հաղորդվել է, որ բրիտանացի դերասան Դենիել Քրեյգը հրաժարվել է մոտ 100 մլն դոլար հոնորարի դիմաց նկարահանվել Բոնդի մասին ևս 2 ֆիլմում:










