Լեդի Գագան մասնակցել է «Ինդիանապոլիս- 500» ավտոմրցարշավին (լուսանկարներ)

12:08 • 30.05.16

Ամերիկյան հայտնի փոփ երգչուհի Լեդի Գագան զարմացրել է շատերին` մասնակցելով «Ինդիանապոլիս- 500» ավտոմրցարշավին և մրցուղի դուրս գալով լեգենդար ավտոմրցարշավորդ Մարիո Անդրետիի հետ:

 

Ինչպես նշում է The New York Daily News-ը, էպատաժային երգչուհին նստել է վարորդի կողքին, ինչից հետո նրանք միացել են մյուսներին:
 

Աստղային զույգը մի քանի պտույտ է արել մրցուղով, ինչն առավել հանդիսավոր է դարձրել միջոցառման մեկնարկը: Լեդի Գագայի և Անդրետիի հեռանալուց հետո սկսվել է բուն մրցարշավը, որն այս տարի անցկացվում էր հոբելյանական 100-րդ անգամ:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ 76-ամյա Անդրետին «Ինդիանապոլիս- 500» ավտոմրցարշավի հաղթող է ճանաչվել 1969թ.:


Lady Gaga joined Mario Andretti for a ceremonial event at the Indy 500 on Sunday.
Gaga sat in the passenger side of a custom two-seat racecar, drove by Andretti.
Gaga filled in for Keith Urban, who backed out of the honorary gig with a back injury.
 

Լեդի Գագան մասնակցել է «Ինդիանապոլիս- 500» ավտոմրցարշավին (լուսանկարներ)