Մահացել է Ռազմիկ Դավոյանի որդին՝ Մհեր Դավոյանը

13:32 • 30.05.16

Ծանր հիվանդությունից հետո մահացել է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի որդին՝ Մհեր Դավոյանը: Այս մասին Tert.am-ին ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։


Մհեր Դավոյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։


Մհեր Դավոյանն ավարտել է ԵՊՀ-ի Արևելագիտության ֆակուլտետը: Նա «Մունետիկ», «Նորաթերթ» թերթերի, «Քաղաք» ամսագրի հիմնադիր-խմբագիրն էր, որպես խմբագիր աշխատել էր «Ֆինանսներ և էկոնոմիկա» հանդեսում, ինչպես նաև «Ճամփորդ» ամսագրում:

Մահացել է Ռազմիկ Դավոյանի որդին՝ Մհեր Դավոյանը