Հռոմի պապը հանդիպել է Ջորջ և Ամալ Քլունիների, ինչպես նաև` այլ հոլիվուդյան աստղերի հետ (լուսանկարներ, տեսանյութ)
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում հանդիպել է մի շարք առաջնակարգ հոլիվուդյան աստղերի հետ, որոնց թվում են եղել Ջորջ Քլունին, Ռիչարդ Գիրը, Սալմա Հայեքը` իրենց կողակիցների հետ:
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, կայացած սեմինարի ժամանակ կաթոլիկների հոգևոր առաջնորդը խոսել է միգրացիոն ճգնաժամի, վտանգի մեջ հայտնված միլիոնավոր փախստականների և մի շարք այլ թեմաների մասին:
Վատիկանի քաղաքապետարանում կայացած միջոցառման շրջանակում Պապը մեդալներով է պարգևատրել աստղերին, որոնք մասնակցել են իր կողմից ստեղծված Scholas Occurentes գլոբալ բարեգործական ծրագրին ու լուրջ ավանդ ունեն դրա զարգացման հարցում:
Ծրագրի շրջանակում աշխարհի ամենատարբեր երկրներում բնակվող հազարավոր երեխաների հնարավորություն է ընձեռվում զբաղվել արվեստով ու ժամանակակից տեխնոլոգիաներով:
Աղբյուրը հիշեցնում է, որ օրերս Ֆրանցիսկոսը հանդիպել էր հարյուրավոր երեխաների` կրկին խոսելով փախստականների մասին: Նա իր խոսքում նշել էր, որ մարդիկ չպետք է վախենան փախստականներից, քանի որ նրանք ոչ թե վտանգավոր են, այլ` վտանգի մեջ:





























